Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Միայնությունը վնասակար է առողջության համար

Միայնությունը վնասակար է առողջության համար

Միայնակ մարդիկ ոչ միայն հոգեպես են տառապում, այլ նաև ֆիզիկապես։ Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ բարեկամների և մտերիմների աջակցությունը կարող է 50%-ով մեծացնել ցանկացած մարդու՝ մինչև ծերություն ապրելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Утро.ru-ն։

Յուտա նահանգի Բրիգամ Յանգի համալսարանի մասնագետներն վերլուծել են մոտ 300 հազար մարդու ճակատագիր։ Ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են PLoS Medicine ամսագրում, ցույց են տվել, որ հասարակությունից մեկուսացած լինելը նույնքան վատ է անդրադառնում մարդու առողջության վրա, որքան օրական 15 ծխախոտ ծխելը։


Գիտնականները նույնիսկ առաջարկել են միայնությունը դասել մահվան հանգեցնող ռիսկերի գործոնների շարքին՝ ոգելից խմիչքների, ծխախոտի և ճարպակալման կողքին։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. nkira.livejournal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ